A
A
Արմեն Նազարյանը` Բուլղարիայի լավագույն մարզիչ
Բուլղարիայի 2013 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել այդ երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մեր հայրենակից Արմեն Նազարյանը:
«Անչափ ուրախ եմ, որ Բուլղարիայի լավագույն մարզիկի կոչմանը ավելացավ նաեւ լավագույն մարզչի կոչումը: Այս հաջողության համար ես պարտավոր եմ ըմբշամարտի ֆեդերացիային, լրագրողներին եւ թիմի ըմբիշներին:
Շնորհակալ եմ Գրիշա Գանչեւից, ով ինձ բերեց Բուլղարիա եւ օգնեց հասնել մեծ բարձունքների» - մրցանակից շնորհումից հետո հայտարարեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը:
Լրագրողների հարցման արդյունքներով՝ Արմեն Նազարյանն առաջ է անցել Բուլղարիայի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Կամիլո Պլաչիից եւ «Լուդոգորեց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոեւից: