Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Սպորտ
d258f20af5877af174489a6de0eb0e71

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Վարշավայում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:

Մեր շախմատիստը հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ ռուս Վլադիմիր Մալախովի հետ 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռիչարդ Ռապորտը: Տիգրան Լ. Պետրոսյանը ստիպված բավարարվեց երրորդ տեղով:

Հայաստանի մնացած 3 շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ հավաքականի մեկ այլ անդամ Գաբրիել Սարգսյանը, որը 8,5 միավորով գրավեց 12-րդ տեղը եւ 500 եվրո պարգեւավճար ստացավ: