Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Սպորտ
79266c22e5df481fffbeb297b4020f10

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում։
Այսօր կայացած 10 տուրում մեր գրոսմայստերը տարել է 8 հաղթանակ, մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտվել: Լեւոն Արոնյանը վաստակել է 8,5 միավոր եւ այժմ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին իր ակտիվում ունի 7,5 միավոր:
Վաղը տեղի կունենան 11-20-րդ, իսկ դեկտեմբերի 16-ին` 21-30-րդ տուրերի հանդիպումները: