A
A
Սամվել Տեր-Սահակյանը գրավեց առաջին տեղը
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը հաղթող ճանաչվեց հնդկական Կալկաթա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:
Վանաձորցի երիտասարդ գրոսմայտերը վերջին 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան պոպովի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ եւս 4 շախմատիստ, այդ թվում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, սակայն լրացուցիչ հաշվարկներով Սամվել Տեր-Սահակյանը գրավեց առաջին տեղը:
Տիգրան Ս. Պետրոսյանը մրցաշարը ավարտեց 4-րդ հորիզոնականում, ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը` 14-րդ, Լեւոն Բաբուջյանը` 21-րդ, Վահե Բաղդասարյանը` 34-րդ, Մարիա Գեւորգյանը` 76-րդ: