Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 14-րդն է արագ շախմատում

Սպորտ
df017f56d5fe3ddb0e19a088cd0a2ecd

Լեւոն Արոնյանը անհաջող հանդես եկավ Չինաստանում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող արագ շախմատի մրցաշարում:

Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակեց ընդամենը 2,5 միավոր եւ 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ չինացի Վան Հաոն, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ հունգարացի Պետեր Լեկոյից:

Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը: Այն կանցկացվի երկու շրջանով, 30 տուրով: