A
A
Լավագույն ֆուտբոլիստը՝ դեկտեմբերի 24-ին
Հայաստանի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին: Այդ մասին տեղեկացնում է «Միկա» ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ օրը կկայանա տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման արարողությունը: «Միկա» ակումբի ներկայացուցիչներն (նախագահ, գլխավոր մարզիչ, թիմի ավագ) արդեն հրապարակել են իրենց քվեարկության արդյունքները: Նրանք նախապատվությունը տվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին (2 առաջին տեղ, 1` երկրորդ):
Երկրորդ տեղում հարձակվող Յուրա Մովսիսյանն է (1 առաջին, 2` երկրորդ), երրորդում` հարձակվող Արազ Օզբիլիսը (3 երրորդ տեղ):
Տարվա լավագույն մարզչի հարցում «Միկա» ակումբում համակարծիք են: Բոլորը առաջին տեղում նշել են Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անունը: