A
A
Գեւորգ Կասպարովը կխաղա «Միկայում»
«Միկան» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա դարպասապահը մինչ այդ հանդես էր գալիս իրանական «Զոբ Ահանում», սակայն վերջերս խզել էր պայմանագիրը: Գեւորգ Կասպարովը «Միկայում» հանդես կգա մինչեւ 2014 թ օգոստոսի 1-ը:
Ակումբի մամուլի ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Արեգ Ազատյանի հետ կնքած պայմանագիրը չեղյալ է համարվել: 23-ամյա ֆուտբոլիստը մոտ մեկ տարի է չի կարողանում լիովին ապաքինվել վնասվածքից, լիարժեք մարզվել ու խաղալ: Ըստ ակումբի մամուլի ծառայության` Արեգ Ազատյանը պատրաստվում է բուժման կուրսեր անցնել: