A
A
Լեւոն Արոնյանը կհանգստանա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում ուժերը կչափի մրցաշարի ետնապահ Եգիպտոսի հետ:
Հավանաբար դա է պատճառը, որ մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը այսօր հանգիստ է տվել հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին: Առաջին խաղատախտակին հանդես կգա Սերգեյ Մովսիսյանը, որը սեւերով կմրցի միջազգային վարպետ Մոհամեդ Էզատի հետ:
Մյուս խաղատախտակներին հանդես կգան համապատասխանաբար Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:
Նշենք, որ երեկ կայացած առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է մեկ միավոր եւ Ռուսաստանի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: