Հայաստանում գեյ շքերթ կանցկացվի՞
«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թե պաշտոնատար անձանց կողմից և թե հենց տրանվեստիտների կողմից իրեն սպառնալիքներ են եղել. «Սպառնացել է ջարդել ոտքերս` վտարել այս երկրից: Ասել ա ընենց կանենք՝ Հայաստանից դու կփախնես», - ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահը։
Սևան Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Կարաբին անունով մարմնավաճառը իրեն բավականին ագրեսիվ է դրսևորել և ասել է, որ կկազմակերպի «գեյ շքերթ» և ավելացրել. «Այ էդ ժամանակ կդիմեմ ոստիկանություն ու կասեմ, որ այդ ամենը դու էս հրահրել», -նշեց Սևան Աղաջանյանը:
Երիտասարդական շարժման փոխնախագահը հայտարարեց նաև, որ այգու զուգարանի աշխատողը պարբերաբար տարածք է տրամադրել տրանսվիստիտներին։
«Հիմա տրանսվիստիտների նպատակը հալածյալ երևալն է, դրա հաշվին արտասահմանյան վիզա ստանալն ու Հայաստանից փախչելը», - ասաց նա և հավելեց, որ իրենք պատրաստվում ենք նամակ հղել ՀՀ ոստիկանապետին` ծանուցելու տրանսվիստիտ մարմնավաճառների այդ մտադրության մասին:
Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկատվությանը, թե «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և շարժումը հենց այս կուսակցությունն է աջակցում, նա նշեց, որ իրենք հովանավորներ չունեն. «Մենք նույնիսկ գրասենյակ չունենք, երիտասարդներով տարբեր տեղեր ենք հավաքվում», - ավելացրեց Աղաջանյանը։