Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը բնակարան չունի

Սպորտ
d5ae35ad7f0bcbadd0e39ae9a6bc7a9c

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է 2013 թ սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած Աշոտ Դանիելյանին, նրա անձնական մարզիչ Էռնեստ Միրզոյանին եւ Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը մանրամասն հետաքրքրվել է Աշոտ Դանիելյանի մենամարտերով, առաջնության ընթացքում ունեցած դժվարություններով, ինչպես նաեւ չեմպիոնի անձնական հոգսերով ու խնդիրներով: Էռնեստ Միրզոյանը բարձրաձայնել է Երեւանում չեմպիոնին բնակարան ունենալու անհրաժեշտությունը, քանի որ մարզումների ընթացքում նույն խնդրի պատճառով հաճախ իր սանը կանգնում է մեծ դժվարությունների առջեւ:

Յուրի Վարդանյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում, որպեսզի 29-ամյա աշխարհի կրկնակի չեմպիոնը չլքի հայրենի Լեռնային Ղարաբաղը: