Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականի մարզչի առաջին թեկնածուն հայտնի է

Սպորտ
2a4fbb547573110e2c268ed737616b6c

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղը կարող է զբաղեցնել արգենտինացի մասնագետ Գուստավո Խուլիո Ալֆարոն: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթը:

Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների, 51-ամյա մարզիչը դեկտեմբերի կեսերին հնարավոր է ժամանի Երեւան` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

Գուստավո Ալֆարոն 2006 թվականից ընդմիջումով մարզում է Սարանդիի «Արսենալ» թիմը, որի հետ մեկ անգամ նվաճել է Արգենտինայի չեմպիոնի կոչումը (2012 թ), ինչպես նաեւ տիրել Հարավային Ամերիկայի գավաթին (2007 թ): Հավելենք, որ ակումբային մարզիչների վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 49-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը եւ հրաժարվել է նորից գլխավորել թիմը: