Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՐՈ արտոնագրեր` մարզիչներին

Սպորտ
b484686f8fd50259d14e154f9b8a4bff

Այսօր ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դասընթացին մասնակցած բոլոր 12 մարզիչներին համապատասխան դիպլոմներ է հանձնել: Մարզչական ՊՐՈ արտոնագրի արժանացան Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սեւադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը:

Ուշագրավն այն է, որ վերը նշված մասնագետներից երկուսը վերջերս են պաշտոնանկ արվել: Մասնավորապես` Ռաֆայել Նազարյանը հեռացվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Արմեն Սանամյանին պաշտոնանկ արեց «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը, ընդ որում ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինչ այդ գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել էին նաեւ Սուրեն Չախալյանը (կենսակարգը խախտելու համար) եւ Ալբերտ Սաֆարյանը (ցածր արդյունքի համար): Դե, իսկ Վարդան Մինասյանը չի ցանկացել կրկին գլխավորել Հայաստանի հավաքականը: