Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 մլն սմարտֆոն՝ առաջնության համար

Սպորտ
24f9a0cfe33180b2509ef9f819489846

Բրազիլիայի կառավարությունը 3,5 մլրդ եվրո է ծախսել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռուստառադիոյի հեռարձակման եւ համացանցի համար:

Բոլոր այն քաղաքները, որտեղ կկայանան խաղերը, կապահովվեն 4G գերարագ ինտերնետային կապով: Բոլոր մարզադաշտերում ստեղծվել են ժամանակակից տեխնիկայով հագեցած մամուլի կենտրոններ: Առաջնության համար Բրազիլիան պատվիրել է մոտ 100 մլն սմարտֆոն:

Մրցաշարի կազմակերպիչները մտածել են նաեւ այն երկրպագուների մասին, որոնք հնարավորություն չեն ունեցել տոմս ձեռք բերել: Նրանց համար խոշոր քաղաքներում կտեղադրվեն խոշոր էկրաններ, որոնցով կհեռարձակվեն հանդիպումները: Դրա համար կառավարությունը կծախսի 18 մլն եվրո:

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի գալիք տարվա հունիսի 12-ին, իսկ կավարտվի հուլիսի 13-ին: