Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից հանդես կգա 5 ուսանող

Սպորտ
f711105f9511eb8d5715da8d8ce27348

Նոյեմբերի 23-24-ին Մոսկվայում կայանալիք թաեքվոնդոյի Եվրոպայի ուսանողական առաջնությունում Հայաստանից հանդես կգան 5 ուսանող մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Վարագ Աղաջանյանը ( 54 կգ քաշային կարգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Հակոբ Ղազարյանը (63 կգ), Ավետ Ղազարյանը (68 կգ) եւ Վահագն Աղեկյանը (74 կգ): Մեր թիմին առաջնությունում կպատրաստի Հայաստանի թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականի մարզիչ Զորայր Մելիքյանը: