A
A
Հայաստանը ուժեղ է Բելառուսից
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության տնտրական փուլի շրջանակում այսօր 1:0 հաշվով հաղթեց Բելառուսի այդ տարիքային ընտրանուն: Բորիսովում կայացած հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Վարդան Բակալյանը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդականը վաստակեց 6 միավոր եւ 5-րդ տեղից բարձրացավ 4-րդ հորիզոնական: Ընտրական 10-րդ խումբը վստահ գլխավորում է Ֆրանսիայի 21 տարեկանների ընտրանին, որը 5 խաղում տարել է 5 հաղթանակ եւ ունի 15 միավոր:
Մեր երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2014 թվականի սեպտեմբերի 3-ին: Այդ օրը մերոնց կհյուրընկալի Իսլանդիայի ընտրանին: