Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը՝ այսօր

Սպորտ
dd2ba0475fd0d44a3413f4005de84797

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարը կսկսի Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումով: Վերջինս գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը:

Հայաստանի կանանց ընտրանուն վիճակահանությամբ բաժին է հասել Խորվաթիայի ազգային թիմը, որի կազմում չկա գոնե մեկ գրոսմայստեր:
Նշենք, որ երկու առաջնությունները անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Եվրոպայի նորընծա չեմպիոնները հայտնի կդառնան նոյեմբերի 17-ին: