Ռուսաստանը, Հայաստանը եւ Անգլիան՝ ֆավորիտներ
Ռուսաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեեւը կարծում է, որ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում գլխավոր ֆավորիտներ համարվում են Ռուսաստանը, Հայաստանը եւ Անգլիան:
«Ինձ մշտապես զարմացնում է այն փաստը, որ Հայաստանի հավաքականը, որի կազմում Լեւոն Արոնյանից բացի չկա ուրիշ բարձրակարգ շախմատիստ, վերջին տարիներին բոլոր մրցումներին ներկայանում է լավ մարզավիճակով եւ հաջող է հանդես գալիս: Անգլիացիները այս անգամ շատ լավ կազմ են հավաքել»:
Ըստ ռուս մասնագետի, այս եռյակի պայքարին կարող է միջամտեն նաեւ Հոլանդիայի եւ Գերմանիայի հավաքականները:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 7-18-ը: Այսօր տեղի կունենա թիմերի հայտավորումը եւ վիճակահանությունը: Առաջին տուրը կմեկնարկի վաղը, տեղի ժամանակով 15:00-ին:
Նշենք, որ կանանց առաջնությանը կմասնակցեն 30 երկրներ, իսկ տղամարդկանց առաջնությանը` 36: