Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կհյուրընկալի «Փյունիկին»

Սպորտ
7bb6699f396eb41c95d43669673f4d14

Այսօր տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան խաղերը:

«Հրազդան» մարզադաշտում Երեւանի «Արարատը» կհյուրընկալի Երեւանի «Փյունիկին»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, ուստի հաջորդ փուլ մտնելու համար դաշտի տերերը պետք է նվազագույնը գոլ բաց չթողեն, իսկ փյունիկցիները, հակառակը` պետք է գոլ խփեն եւ ձգտեն հաղթանակի կամ արդյունավետ ոչ-ոքի:

«Արարատն» այս խաղին հանդես կգա առանց հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանի եւ հարձակվողներ Դարկո Բոնդիչի ու Գեւորգ Նռանյանի, որոնք որակազրկված են: «Փյունիկի» կազմում կբացակայի հարձակվող Սարգիս Բալոյանը, որը ներկայումս ծնկի վնասվածքն է բուժում:

«Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն Երեւանի «Ուլիսն» ու Կապանի «Գանձասարը»: Կողմերի առաջին մրցամարտն ավարտվել է սյունիքցի ֆուտբոլիստների հաղթանակով` 1:0: Հաջորդ փուլ մտնելու համար «Ուլիսը» պետք է հաղթի երկու եւ ավելի գոլերի առավելությամբ: «Գանձասարն» ավելի շատ կձգտի պահպանել մեկ գնդակի առավելությունը:

Հանդիպումները կկայանան ոչ թե նախապես որոշված ժամը 18:00-ին, այլ երկու ժամ առաջ` 16:00-ին: Նման որոշում է կայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: