Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարն» ու «Արարատը» պատժվեցին

Սպորտ
4ff2bacb70e2b9aa3b02e4f6822ab44f

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր արտահերթ նիստ է հրավիրել` Հայաստանի առաջնության «Գանձասար» - «Արարատ» խաղին տեղի ունեցած ծեծկռտուքի պատժամիջոցները կայացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Գանձասարից» որակազրկվել է 3 ֆուտբոլիստ, իսկ «Արարատից»` 6: Ուշագրավն այն է, որ այդ խաղից հետո երկու թիմերի խաղացողների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, սակայն կարգապահական կոմիտեն ավելի շատ պատժել է արարատցիներին:

Ինչեւէ, երկու թիմերն էլ ծանր վիճակում են հայտնվել ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղերից առաջ: «Փյունիկի» հետ հանդիպմանը «Արարատից» չեն մասնակցի դարպասապահ Ստեփան Ղազարյանը, հարձակվողներ Դարկո Բոնդիչը եւ Գեւորգ Նռանյանը: «Ուլիս» - «Գանձասար» խաղին կապանցիների կազմում կբացակայեն պաշտպան Հրայր Մկոյանը եւ կիսապաշտպան Արթուր Ավագյանը: