Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում ֆուտբոլի ֆեդերացիայի վրա

Սպորտ
aea1096cd47b0dde279d54ba0509816b

Բուլղարիա ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը առաջիկա օրերին կլինի ոստիկանների հսկողության տակ:

Պատճառն այն է, որ այս գիշեր անհայտ հանցագործները քարերով ջարդել են պատուհաններից մեկի ապակին:

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ տեղի ֆուտբոլասերները հարձակում են գործում ԲՖՖ-ի նստավայրի վրա:

Այս տարվա ամռանը Սոֆիայի ԲԿՄԱ-ի երկրպագուները պարզապես ջարդուփշուր էին արել շենքի առաջին հարկը, երբ պարզվել էր, որ բանակային թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցելու Եվրոպայի լիգայում: