A
A
«Արարատը» ավելացնում է առավելությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր երկու հանդիպումով մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 11-րդ տուրը:
Մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատը» Կապանում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Գանձասարին», իսկ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում պարտության մատնեց Երեւանի «Ուլիսին»` 2:1:
«Արարատը» վաստակեց 24 միավոր եւ էլ ավելի ավելացրեց առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Գանձասարից» ու «Փյունիկից», որոնք առաջատարից արդեն ետ են մնում 8 միավորով:
«Շիրակը» հավաքեց 15 միավոր եւ հավասարվեց 4-րդ հորիզոնականում ընթացող Երեւանի «Միկային»:
Վաղը տեղի կունենան տուրի մյուս երկու հանդիպումները: «Միկան» իր հարկի տակ կընդունի Երեւանի «Ալաշկերտին», իսկ «Փյունիկը»` «Բանանցին»: