Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Մինասյանը` սպորտի վարպետ

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռուբեն Մինասյանը հաղթելով Յարոսլավլում ավարտված մրցաշարում, լրացրեց ՌԴ սպորտի վարպետի կոչումը:

Ռուսաստանաբնակ հայազգի մարզիկը առաջինը ճանաչվեց 60 կգ քաշային կարգում: Նույն մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց մեր մեկ այլ հայրենակից Զոհրաբ Ավդալյանը:

Մինչեւ 15 տարեկան ըմբիշների մրցաշարում առաջին ոսկե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Յուրի Ալայանը, իսկ Դավիթ Գեւորգյանը (58 կգ) արժանացավ բրոնզե պարգեւի: