Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում

Սպորտ
23f80c4dbd692480f38f8a7cf1c361f2

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում: ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում մեր գրոսմայստերը վաստակել է 2801 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ տեղը: Իսկ ահա առաջին հորիզոնականում գտնվող նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն իր ակտիվում ունի 2870 միավոր:

Հարյուր ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանից ընդգրկված են եւս 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 49-րդն է աղյուսակում, Վլադիմիր Հակոբյանը` 63-րդը, Գաբրիել Սարգսյանը` 71-րդը, Տիգրան Լ. Պետրոսյանը` 89-րդը:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը 8-րդ տեղում է, իսկ արագ շախմատում` 5-րդում: