Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Սպորտ
fe6dd2a6cd7596c379ccef83e6f65e97

Դիլիջանի «Իմպուլսի» կազմալուծման պատճառով գործազուրկ մնացած ֆուտբոլի ՊՐՈ կարգի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Մարտունիի «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Ներկայումս «Ալաշկերտը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նորանշանակ մարզչին եւ ակնկալում է, որ բարձրակարգ ու փորձառու մասնագետը կշտկի իրավիճակը եւ կօգնի թիմին առաջադիմելու» - ասված է ակումբի հաղորդագրությունում:
Արմեն Գյուլբուդաղյանցը այդ պաշտոնում կփոխարինի Արմեն Սանամյանին, որը պաշտոնանկ էր արվել «Միկա» - «Ալաշկերտ» գավաթային խաղից հետո, երբ մարզիչը մամուլի ասուլիս էր տալիս: