Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը վստահում է միայն Վարդան Մինասյանին

Սպորտ
efa15de296fbac29b89307549e05f56b

«Մենք քանի որ խնդիր էինք դրել ձեռք բերել աշխարհի առաջնության ուղեգիր, եւ դա չի ստացվել, ուստի այս փուլը համարում եմ ձախողված», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսպիսի գնահատական տվեց մեր ազգային թիմի ելույթներին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Սակայն Ռուբեն Հայրապետյանը գոհ է մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կատարած աշխատանքից. «Վարդան Մինասյանը, ճիշտ է, չկարողացավ կատարել իր առջեւ դրած խնդիրը, սակայն հենց նա է մեր թիմին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում հասցրել 38-րդ հորիզոնական: Իրականում նա շատ մեծ գործ է արել մեր հավաքականի եւ հայկական ֆուտբոլի զարգացման համար»:

Խոսելով Վարդան Մինասյանի անսպասելի հրաժարականի մասին՝ ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ ինքը այդ պաշտոնում կրկին ցանկանում է տեսնել նրան:

«Վարդանը Մինասյանն այս պահին չի ուզում աշխատել հավաքականում, սակայն նա հայտնել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է ծառայել հայկական ֆուտբոլին: Կարծում եմ՝ ինքը պետք է մնար այդ պաշտոնում, եւ ոչ մի պատճառաբանություն, նույնիսկ դա սուբյեկտիվ լինի, չեմ ընդունում»: