Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» շարունակում է հաղթարշավը

Սպորտ

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 10-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Ուլիսին»: Արարատցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տարան, վաստակեցին 20 միավոր եւ շարունակում են միանձնյա գլխավորել աղյուսակը:

Երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» արտագնա խաղում ջախջախեց առաջնության ետնապահ Մարտունիի «Ալաշկերտին»` 5:0: Փյունիկցիներին հետապնդող թեիմերը կարեւոր միավորներ կորցրեցին: Կապանի «Գանձասարն» ու Երեւանի «Միկան» իրար հետ ոչ-ոքի խաղացին` 1:1, իսկ ահա Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս զիջեց Երեւանի «Բանանցին»` 0:1:

Առաջնության հաջորդ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին: Այդ օրը կկայանան հետաձգված 8-րդ տուրի խաղերը: