Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախարարության թիմը պարտվեց 0:9 հաշվով

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Այսօր մեկնարկեց «ՀՀ վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլի խաղարկությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը, այս տարվա մրցաշարին մասնակցում են հանրապետության 15 գերատեսչությունների թիմեր: Մասնավորապես, այսօր կայացած Հայաստանի դատական դեպարտամենտ - ՀՀ ֆինանսների նախարարություն հանդիպումն ավարտվեց առաջինի առավելությամբ` 9:0: Էլ ավելի խոշոր հաշիվ գրանվեց ՀՀ սփյուռքի նախարարություն - ՀՀ արտաքին գործերի նախարարություն մրցախաղում` 2:13:


Ի դեպ, խաղերի մի մասը նախատեսված են աշխատանքային օրերին, իսկ դա նշանակում է, որ գերատեսչությունների աշխատակիցները այդ օրերին որոշ ժամանակով չեն կատարի իրենց անմիջական պարտականությունները: