Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն

Սպորտ
0aef015862741ebfc56caabac113ae7d

Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների առաջնությունում Հայաստանի սամբիստները նվաճեցին 4 մեդալ:

Աղջիկների 48 կգ քաշային կարգում Երջանիկ Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Նույն որակի պարգեւի արժանացավ նաեւ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:

Մեր մինչեւ 18 տարեկան սամբիստ Էդիկ Պետրոսյանը (87 կգ) եւ մինչեւ 20 տարեկան սամբիստ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) իրենց քաշային կարգերում նույնպես գրավեցին երրորդ տեղերը:

Նշենք, որ Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Աշոտ Մարտիրոսյանը 74 կգ քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 13-րդ տեղը: