Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վերջապես հաղթեց

Սպորտ
85004257f6a8acb68058706199cf519d

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բիլբաույում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարում երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տարավ:

Չորրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր (մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար` 1) եւ հավասարվեց անգլիացի Մայքլ Ադամսին, որն այս տուրում խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում իրար հետ կհանդիպեն հենց երկու առաջատարները: Լեւոն Արոնյանը կրկին հանդես կգա սեւ խաղաքարերով: