Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բերեզովսկին պատրաստ է խաղին»

Սպորտ
781404c06d34c029dde01bbc684b3cc5

«Ռոման Բերեզովսկին երբ նոր էր ժամանել, առաջին երկու պարապմունքների տպավորություններն այնքան էլ լավ չէր, բայց երեկվա մարզումը ցույց տվեց, որ ինքն արդեն պատրաստ է խաղին», - այսօր կայացած Հայաստան - Բուլղարիա նախախաղային մամուլի ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նաեւ նշեց, որ հրավիրված 20 ֆուտբոլիստներից երկուսը չեն մասնակցի վաղը կայանալիք խաղին. «Արթուր Եդիգարյանը որակազրկված է, իսկ Մասիս Ոսկանյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է»:

Վարդան Մինասյանը միանշանակ համոզված է, որ Բուլղարիայի հավաքականը չի փոխի իր մարտավարությունը վաղվա խաղում. «Բուլղարիան բոլոր խաղերում նույն ոճով է խաղում, շատ ագրեսիվ ու մոտիվացված թիմ է եւ քանի դեռ շանս ունի, պայքարում է մինչեւ վերջ: Դա ավելի թելադրում է նրա գրաված երկրորդ տեղը»:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, այդ խաղում ինչն է ավելի կարեւոր մարզչի համար` արդյունքը, թե խաղի որակը, Վարդան Մինասյանը ասաց. «Վերջին օրերին ինչ-որ ռեւանշիստական, ագրեսիվ բաներ կան: Նման ավելորդ մտածողությունները մեզ կխանգարեն վաղը: Մենք ուրիշ խնդիրներ ունենք լուծելու: Նախեւառաջ մենք շանս ունենք հաջորդ փուլ մտնելու, ուստի պետք է ձգտենք օգտվել դրանից:

Երկրորդ` սա թիմի հերթական պաշտոնական խաղն է եւ անկախ ամեն ինչից պետք է ձգտենք հաղթանակի: Երրորդ` մենք դեռ հաղթանակ չենք տարել Հայաստանում: Կա նաեւ չորրորդ պատճառը: Դա վարկանիշն է: Մենք արդեն չորրորդ զամբյուղ ենք բարձրացել, բայց շանս կա մտնել նաեւ երրորդ զամբյուղ: Այնպես որ, մեր մոտիվացիան շատ-շատ բարձր է»:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Հայաստան - Բուլղարիա ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում: