Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն անհանգստացած է

Սպորտ
9623845539e6dd43fefb59afc319d243

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն արձագանքելով Հայաստանի հավաքականի երկրպագուներին միավորող տարբեր կազմակերպությունների` Բուլղարիայի ազգային թիմին «կոշտ» ընդունելություն կազմակերպելու, «բուլղարացիների կյանքը Երեւանում դժոխքի վերածելու», տարբեր միջոցներով նրանց անվանարկելու եւ նման բնույթի տարբեր կոչերին, ասել է, որ բոլոր այդ գործողությունները չեն համապատասխանում հյուրընկալ երկրի կողմից ազգային հավաքականների ընդունելությունների սահմանված նորմերին եւ կարող են բացասական հետեւանքներ ունենալ:


«Ես կոչ եմ անում չանել գործողություններ, որոնք կարող են ստվեր նետել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա եւ խնդիրներ հարուցել», - ՀՖՖ պաշտոնական կայքով կոչ է արել Արմեն Մինասյանը: