Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանեկանը մեկնեց Լեհաստան

Սպորտ
d2fc5ee1942bed9d32acbebb0fff9feb

Այսօր առավոտյան Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի 2014 թ. պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի խմբային մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր թիմը ընդգրկվել է ընտրական 2-րդ խմբում, որտեղ մասնակցում են նաեւ Լեհաստանի, Ռումինիայի եւ Լիտվայի ընտրանիները: 
Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին, Ինովրոցլավ քաղաքում, Ռումինիայի հետ: Երկու օր անց մերոնք Տուչոլա քաղաքում կմրցեն Լեհաստանի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին նույն մարզադաշտում կհանդիպեն Լիտվայի հետ:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այդ խաղերին նախապատրաստվելու համար հրավիրել է 19 ֆուտբոլիստ, որոնցից 8-ը ներկայացնում են Ռուսաստանի, Գերմանիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի թիմերը:
Նշենք, որ խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները կմտնեն որակավորման 2-րդ փուլ: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2014 թվականին, Հունգարիայում:

Առաջնության լավագույն 6 թիմերը իրավունք կստանան մասնակցելու 2015 թ. մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնությանը: