A
A
Հայաստանի մրցակիցը հայտնվել է դոպինգ սկանդալում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակից՝ Բուլղարիայի ընտրանին, հայտնվել է դոպինգ սկանդալում:
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 10-ին կայացած Մալթա - Բուլղարիա աշխարհի առաջնության ընտրական խաղից հետո, բուլղարացի ֆուտբոլիստներից մեկի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել:
Բուլղարական լրատվամիջոցները պարզել են, որ դա «Լուդոգորեց» թիմի պաշտպան Յորդան Մինեւն է, որն այդ խաղին չի մասնակցել, բայց հայտավորված է եղել պահեստայինների ցուցակում:
Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել եւ պարզել հանգամանքները: Ֆուտբոլիստի նկատմամբ դեռեւս ոչ մի պատժամիջոց չի կիրառվել, սակայն եթե երկրորդ ստուգումը նունպես դրական լինի, ապա նրան սպասվում է երկարատեւ որակազրկում: