Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության բլիցի մրցումներում նվաճեց չեմպիոնի կոչումը:
ՖԻԴԵ-ի վարպետության նորման լրացրած 14-ամյա պատանյակը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ ռուսաստանցի Լոբանովի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայկ Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մեր 18-ամյա շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաջող հանդես եկավ իր տարիքային խմբում: Նա 7 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Այժմ պատանի շախմատիստները մրցում են արագ շախմատում: Առաջին երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել նույն Հայկ Մարտիրոսյանը եւ 14-ամյա Կոնստանտին Յայլոյանը:
Հիշեցնենք, որ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը անցկացվում է չեռնոգորական Բուդնա քաղաքում, որին Հայաստանից մասնակցում է 18 տղա եւ 8 աղջիկ: