Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկին» չէր հետաքրքրում սուպերգավաթը

Սպորտ
be1f54468b9c896c077be72fe59fb10b

Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի 2013 թվականի սուպերգավաթակի խաղից հետո անցկացվող մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ Երեւանի «Փյունիկի» մարզիչներին ամենեեւին չէր հետաքրքրում այդ մրցանակը:

«Ես ֆուտբոլիստներից դժգոհելու առիթ չունեմ, որովհետև շատերի մոտ խաղային պրակտիկայի բացակայություն կար: Մենք նրանց հնարավորություն տվեցին լրացնել այդ բացը, ինչպես նաեւ փորձ ձեռք բերել» - խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Փյունիկցիների մրցակից Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, հակառակը, շատ էր ցանկանում տիրել սուպերգավաթին:

«Անցած տարի մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը, իսկ այս տարի՝ չեմպիոնի կոչումը: Մեր մրցանակներից մնում էր միայն սուպեգավաթը: Այդ իսկ պատճառով թիմի հիմնական կազմը չփոխեցինք: Առաջնության խաղերին հաճախ խնդիրներ էինք ունենում վտանգավոր պահերն իրացնելու ժամանակ: Այս անգամ դա ավելի լավ ստացվեց մեր մոտ: Շնորհավորում եմ տղաներին, քանի որ այս նվաճումը թիմի համար կարեւոր էր նաեւ հոգեբանական առումով» - մամուլի ասուլիսին ասաց գյումրեցիների գլխավոր մարզիչը:

Հավելենք, որ 2013 թվականի Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի խաղում հանրապետության չեմպիոն «Շիրակը» 2:0 հաշվով վստահ հաղթեց այս տարվա գավաթակիր «Փյունիկին»: