A
A
Առաջին օրը` երկու ոսկե մեդալ
Հայաստանի ուժային եռամարտիկները Հունգարիայի Էգեր քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնության առաջին օրը երկու մեդալ են նվաճել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրովը 167,5 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի:
67,5 կգ քաշային կարգում լավագույն է ճանաչվել մեր մյուս եռամարտիկ Սեւակ Մանուկյանը, որը բարձրացրել է 157,5 կգ ծանրաձող: