Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
fc00cd8f8ee6ac1d15fb271888985abc

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

96 կգ քաշային կարգի մրցաշարում մեր մարզիկը նախնական փուլերում վստահ հաղթեց բոլոր մրցակիցներին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Արթուր Ալեքսանյանին բաժին հասավ Եվրոպայի եւ Ունիվերսիադայի այս տարվա չեմպիոն, ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովը:

Լարված պայքարում անցած մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, սակայն զգուշացումներով աշխարհի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի ըմբիշը: