Հայաստանը հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկությամբ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է աշխարհամասի տարբեր երկրների 13 քաղաքներում:
Ինչպես տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլի պաշտոնական կայքը, այդ խաղերը ընդունելու ցանկություն են հայտնել 32 երկրների 35 քաղաքներ:
Թեկնածուների թվում նշված է նաեւ Երեւանի անունը: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ:
Մեր մայրաքաղաքին լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ հայտավորվել են աշխարհամասի այնպիսի ֆուտբոլային կենտրոններ, ինչպիսիք են Լոնդոնը, Մյունխենը, Հռոմը, Ամստերդամը, Լիսաբոնը, Գլազգոն, Ստամբուլը, Մադրիդը, Բարսելոնան:
Եվրո-2020-ի խաղերն ընդունելու ցանկություն ունի նաեւ Բաքուն, իսկ ահա Թբիլիսին հայտ չի ներկայացրել, չնայած ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, որ Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են միասին անցկացնել աշխարհամասի առաջնությունը: