A
A
Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց ելույթները ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարում, որին մասնակցում են 4 շախմատիստ:
Առաջին տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 9-րդ շախմատիստ, ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի միջնամասում անսպասելի որակ զոհաբերեց եւ կորցրեց հավասար դիրքը: Հիկարու Նակամուրան օգտվեց այդ սայթաքումից եւ 41-րդ քայլին հաղթանակի հասավ:
Այսօր նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի առաջին շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որն մեկնարկային պարտիայում վստահ հաթել է ամերիկացի Գատա Կամսկուն: