Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դանիան իր խաղաոճը չի փոխել»

Սպորտ
e8fca7372a0ab80ea430008257396449


«Դանիան իր խաղաոճը չի փոխել, սակայն կազմն է երիտասարդացրել: Դանիայից նոր բան չեմ սպասում» - այսօր անցկացրած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով թիմին պատրաստում է Դանիայի հետ ընտրական խաղին:
Ի դեպ, մեր ընտրանին ընտրական այս փուլում իր երեք հաղթանակները տարել է մրցակիցների հարկի տակ:
«Այո, փաստն այն է, որ մենք տանը դեռ չենք հաղթել: Ես դրան իմ բացատրությունն ունեմ, սակայն չեմ ասում, քանի որ որոշ մարդիկ ճիշտ չեն հասկանա» - պարզաբանեց Վարդան Մինասյանը:
Մարզիչը նշեց, որ Չեխիայի ծանր խաղից հետո ամեն ինչ արվել է ֆուտբոլիստների վերականգնման համար:
«Առայժմ հայտնի չէ, Արազ Օզբիլիսը կխաղա, թե` ոչ: Նա սննդի հետ կապված խնդիրներ ունի եւ դեռ հետազոտվում է: Թիմի կազմը կորոշենք հանդիպման օրը: Դա կախված է Օզբիլիսի խաղալ-չխաղալուց» - վերջում նշեց Վարդան Մինասյանը: