Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբամայի հատուկ ուղերձը՝ վաղը

Քաղաքականություն
47026683635e62717c6bd54b2e00a0bd

Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի, քան ենթադրվում էր նախապես: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հարձակումը սկսելու են ռազմաօդանավերը` իրականացնելով հրթիռային ծանր հարվածներ, որից հետո սկսվելու են գրոհներ այն թիրախների ուղղությամբ, որոնք դուրս էին մնացել ընտրված թիրախների նախնական ցուցակից:

Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ ընդունված վերջնական որոշման մասին նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես է գալու հատուկ ուղերձով: