A
A
Չեխիա - Հայաստան՝ 1:2
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն:
Պրահայում կայացած հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Կառլեն Մկրտչյանը: Ընդմիջումից հետո, 70-րդ րոպեին, չեխերի ավագ Թոմաշ Ռոսիցկին հուժկու հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի ելքը վճռեց Գեւորգ Ղազարյանը, որը 90-րդ րոպեին գլխի հարվածով երկրորդ անգամ գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր, հավասարվեց Չեխիայի թիմին եւ շարունակում է պայքարը Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: