Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում է հաղթանակ

Սպորտ
d452cb4934907f628bfb5a5b3c6a7eba

Երկու ժամ անց Պրահայի «Էդեն» ստադիոնում կմեկնարկի 2014 թ աշխարհի առաջնության Չեխիա - Հայաստան ընտրական հանդիպումը:
Ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները, այսօր հանդիպումը վճռորոշ նշանակություն իրենց թիմի համար:

«Եթե չենք ցանկանում տանը նստած հետեւել Բրազիլիայի աշխարհի առաջնությունը, ապա հայերի հետ խաղում անպայման պետք է 3 միավոր վաստակել» - գրում է տեղի «IDnes» պարբերականը:

Հայաստանի հավաքականն ընդհանրապես նահանջելու տեղ չունի, քանի որ 3 միավորով ետ է մնում հենց Չեխիայից, 4-ով` Բուլղարիայից: Մեր թիմը պետք է այսօր հաղթի, որ շարունակի պայքարել անցումային խաղի իրավունք տվող 2-րդ տեղի համար (Իտալիայի հավաքականը մրցակցությունից դուրս է, քանի որ 14 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը):

Բուքմեյքերները Չեխիայի հավաքականին համարում են հանդիպման ընդգծված ֆավորիտ: Նրա հաղթանակը գնահատվում է 1,44 գործակից, իսկ Հայաստանինը` 8,00: Առավել հավանական են համարում 1:0 հաշիվը (6,60 գործակից), իսկ անհավանական` 0:3-ը (151,00):

Նշենք, որ հանդիպումի կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական խումբը` Անտոնի Գոտիեի գլխավորությամբ: Վերջինս դասվում է խիստ մրցավարների թվին: Մասնավորապես, այս տարվա մարտին կայացած Շոտլանդիա - Ուելս խաղում Անտոնի Գոտիեն թիմերին ցույց է տվել 5 դեղին եւ 2 կարմիր քարտ: