Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին օրը` բրոնզե մեկ մեդալ

Սպորտ
3f42c919a769791354154bed96538005

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները ներկայումս գտնվում են Լիտվայի Կլայպեդա քաղաքում, որտեղ սեպտեմբերի 3-8-ը կանցկացվեն ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունները:

Մինչեւ 15 տարեկան ծանրորդների մրցաշարերին Հայաստանից հանդես կգան 3-ական պարմանուհի եւ պատանի. Սոնա Պողոսյան (63 կգ քաշային կարգ), Հռիփիմե Պողոսյան, Արփինե Դալալյան (+63 կգ), Հրայր Հովհաննիսյան (50 կգ), Կարեն Ավագյան (69 կգ), Սարգիս Կիրակոսյան (85 կգ):

Մինչեւ 17 տարեկան ծանրորդների մրցումներում ելույթ կունենան 13 մարզիկ-մարզուհի. Հերմինե Եղիազարյան (53 կգ), Ծովինար Կիրակոսյան (58 կգ), Ռոզալվա Ավետիսյան (63 կգ), Արեւիկ Միրզախանյան, Տաթեւ Հակոբյան (69 կգ), Էդմոն Բաղդասարյան, Հենրիկ Խաչատրյան (62 կգ), Ժորժ Եղիկյան (69 կգ), Նորայր Ավետիսյան, Մանուկ Մկրտչյան (77 կգ), Հովհաննես Ավդալյան (85 կգ), Արեն Մարտիրոսյան, Արեն Հարությունյան (+94 կգ):

Առաջնության առաջին օրը մրցահարթակ մտած Հրայր Հովհաննիսյանը երկամարտի 176 կգ արդյունքով 10 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: