Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը

Սպորտ
b9ee0d3dc0fdf9ceb9aeeef75185a1e0

Երեւանի շախմատի տանը ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը:

Առաջին տեղը 9,5 միավորով զբաղեցրեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նրանից մեկ միավորով ետ մնաց Լեւոն Բաբուջյանը, երկուսով` Տիգրան Քոթանջյանը: Հենց այս երեք շախմատիստները նվաճեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ուղեգրերը: