«Մտահոգվելու կարիք չկա»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 4-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար» խաղին ուշացումով ներկայացած երկրպագուները լուրջ խնդրի առաջ էին հայտնվում:
Պատճառն այն էր, որ «Հրազդան» մարզադաշտի երկու ցուցատախտակները այդ օրը չէին աշխատում, ուստի հանդիպման հաշիվը պարզելու համար նրանք դիմում էին ավելի շուտ եկած ֆուտբոլասերներին:
Ինչպես հայտնի է, ութ օր անց, սեպտեմբերի 10-ին, «Հրազդանում» է կայանալու աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության Հայաստան - Դանիա ընտրական խաղը: Մարզադաշտի տնօրեն Հարություն Քեհեյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց, որ այդ խնդրով ներկայումս զբաղվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետները:
«Սեպտեմբերի 10-ին ցուցատախտակները լիովին պատրաստ կլինեն, այնպես որ մտահոգվելու կարիք չկա» - ասաց Հարություն Քեհեյանը:
Նշենք, որ անցած տարի, Հայաստան - Իտալիայի խաղից առաջ, ՀՖՖ-ի աջակցությամբ «Հրազդան» մարզադաշտում տեղադրվել են երկու նոր ցուցատախտակներ, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: