Կարեն Գրիգորյանը ուղեգիր նվաճեց
Երեւանի շախմատի տանը շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը:
11 տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը վաստակել է 8,5 միավոր: Նա ժամանակից շուտ նվաճեց բարձրագույն խմբի ուղեգիր, քանի որ նրան հաջորդող, գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Հովիկ Հայրապետյանը արդեն ետ են մնում 2-2,5 միավորով:
Մնացած երկու ուղեգրերի համար կպայքարեն հենց վերը նշված 4 շախմատիստները: Առավել լավ հնարավորություններ ունեն Լեւոն Բաբուջյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Հովիկ Հայրապետյանը, քանի որ նրանք դեռ 2 պարտիա պետք է անցկացնեն, իսկ ահա Տիգրան Քոթանջյանը բաց կթողի նախավերջին 12-րդ տուրը, քանի որ նրա մրցակից Գեւորգ Հարությունյանը 5-րդ տուրից հետո դուրս է եկել մրցաշարից եւ պարտիան չի կայանա: