Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիա - Հայաստան խաղի տոմսերը պատրաստ են

Սպորտ
3a7ec7f0f584dc6b881c1ba467788282

Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօրվանից սկսել է 2014 թ աշխարհի առաջնության Չեխիա - Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը:

Դրանք ընդամենը երկու կատեգորիայի են: Առաջինը արժե 490 չեխական կրոն, իսկ երկրորդը` 290: Չեխիայի ֆեդերացիայում անդամագրված երկրպագուներին հատկացվել է չորս սեկցիա, որոնց տոմսերն ավելի էժան են` համապատասխանաբար 340 եւ 200 կրոն: Ի դեպ, ֆեդերացիան հայ ֆուտբոլասերների համար առանձին երեք սեկցիա է նախատեսել:

Հիշեցնենք, որ Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին, Պրահայի «Սինոտ Տիպ Արենա» ստադիոնում, տեղի ժամանակով 18:00-ին: