Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը` միանձնյա առաջատար

Սպորտ
3aed853b400741b63e7e8d3178817ebd

Երեւանում շարունակվում է շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը:
Մրցաշարն անցկացվում է շրջանաձեւ կարգով, 13 տուրով: Մասնակից 14 շախմատիստները, որոնցից 7-ը գրոսմայստեր են, պայքարում են 2014 թվականի շախմատի բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար:

Արդեն անցկացվել է 6 տուր: Մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը վաստակել է 5,5 միավոր: Նրան հաջորդող գրոսմայստերներ Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Լեւոն Բաբուջյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: