Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը փողոցում քցած է, վերցնող չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
239cfdcf32ab48942e547582005e8513

 Քաղաքական կուսակցություններն այսօր Հայաստանում վախենում են իշխանություն ունենալուց:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասում է. «Իշխանությունը փողոցում քցած է, վերցնող չկա»։


Գառնիկ Իսագուլյանը հանգստացնում է քաղաքական մյուս ուժերին՝ մի վախեցեք իշխանությունը վերցնելուց՝ դրա մեջ ոչ մի վտանգ չկա, եթե իհարկե ձեզ հետաքրքիր է Հայաստանի վիճակը . «Որեւէ պոստ ստանձնելը նախարարի պորտֆել ստանալը բացառապես մեկ խնդիր է ստեղծում, ինչպես հնարավորինս արագ հարստանալ»։

Պարոն Իսագուլյանի տպավորությամբ, կուսակցությունները պետք է պատրաստ լինեն առաջիկա աշնանը, նախանձելի չի լինելու Հանրապետական իշխանության վիճակը։ Կյանքը թանկանում է, քաղաքացիական շարժումներն ակտիվանում։

«Դա կարող է բերել սոցիալական հեղափոխության կամ սոցիալական բունտի, որն էլ կավարտվի իշխանափոխությամբ, որտեւ մեր մոտ սոցիալական բունտն ուղղակի այլ ելք չի կարող ունենալ, որովհետեւ ազգաբնակչության 80-90 տոկոսը գտնվում է շատ ծանր իրավիճակում, օրվա հացի խնդիր չի կարողանում լուծել»,-ասում է նա։

Նախագահի նախկին խորհրդականին մի փոքր մտահոգում է քաղաքացիական վերջին շարժման ուղղվածությունը՝ ինչու՞ էին երիտասարդները բողոքում միայն տրանսպորտի գնի բարձրացումից
. «Էդ ընթացքում, երբ որ Հայաստանում տրանսպորտի թանկացման դեմ պայքարն էր գնում, Հայաստանում թանկացավ ամեն ինչ՝ հացը 20 տոկոսով, ջրեղենը՝ 15-ից 20 տոկոսով, դեղորայքը, ամեն ինչը թանկացավ, կյանքը թանկացա։ Բայց դրանց վրա ոչ ոք ուշադրություն չսեւեռեց։ Այսինքն, էն մարդիկ, որոնք ձրի մարդ էին տեղափոխում, հետո չգիտես ինչու չորոշեցին ձրի հաց բաժանել»։

Գառնիկ Իսագուլյանը փորձում է հասկանալ՝ արդյո՞ք 150 ուղեւորավարձի դեմ երիտասարդների պայքարի նպատակն իրականում մյուս թանկացումներից մարդկանց ուշադրությունը շեղելը չէր։ Ինքը, համենայնդեպս, տրանսպորտի ուղեվարձը կրկին 100 դրամ դարձնելը հաղթանակ չի համարում՝ 100 դրամ էր, մնաց 100 դրամ։ Ըստ քաղաքական գործչի, երիտասարդների իրական պայքարը պետք է ընդգրկի բոլոր թանկացումները, ժամանակն է նաեւ, որ առաջ քաշվեն գաղափարներ։